-
21.07.2017|
08:39
Բարեկամներիցս մեկը հարցրեց.
-Դու 1914-1919 թթ. ժամանակահատվածի մասին գրեցիր իսկական ամերիկացիների ու ռուսների մասին, իսկ իսկական հայեր չկայի՞ն:
-Կային, անշուշտ,- պատասխանեցի:
-
21.07.2017|
08:04
3-րդ հանրապետությունում փողի ահռելի զանգված կա։ Խոսքս, անշուշտ, վերաբերում է փող-գողոնին։ Եվ եթե 5 հազար տարի (գուցե քիչ էլ ավելի) հայկազունք քարից են հաց քամել, ապա վերջին այս քառորդ դարում քարից, սարից և ամենաէականը` աննյութ օդից փող են կթում, այսինքն` հայկական շենշող քաղաքակրթությունը վերածվել է նորհայկական շնացող քաղաքակրտության։
-
18.07.2017|
09:35
Երկար էի մտմտում՝ գրե՞լ այս հոդված-առաջարկությունը, թե՞ ոչ: Վերջապես գրիչ վերցրի, երբ երկու օր առաջ նույն վայրում, որտեղ կես տարի առաջ ականատես էի եղել մահացու ելքով ավտովթարի, ես էի դառնալու հերթական զոհը: Բարեբախտաբար, դեռ ուժս, վարորդական հմտություններս ու կողմնորոշումս ինձ չեն դավաճանում, և փրկվեցի:
-
14.07.2017|
09:55
«Ոսկե ծիրան-2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես արդեն հայտնի է, երեկ` ժամը 14:00-ին, նախատեսվում էր ցուցադրել «Լսիր ինձ» (ռեժիսոր` Գագիկ Ղազարէ) վավերագրական ֆիլմը:
-
14.07.2017|
09:53
Երևանի կառավարիչները կարծես թե կամենում են քավել իրենց և այլոց մեղքերը հայոց նախկին մայրաքաղաքների և ներկա քաղաքամոր առաջ։ Եվ այստեղ է, որ ծառս է լինում բոսոր կասկածանքի անսանձ ձին և աքացիներ հասցնելով աջ ու ձախ` խրխնջում է սրտակեղեք. մի՞թե հնարավոր է դարձի բերել Երևանը, չէ՞ որ այն կեղեքվել է աջից, ձախից, վերից, վարից։
-
14.07.2017|
09:51
1982 թ. նոյեմբերի 10-ին չորրորդ «առաջնորդ» Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
-
14.07.2017|
09:34
Օրերս «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում Արկադի Տեր-Թադևոսյանը «ծռված խմբավորման» անդամների նկատմամբ բռնությունների ահազանգերի կապակցությամբ ասում է. «…Բռնարարքներն ինձ համար անթույլատրելի են: Ես, իհարկե, քննադատում եմ դա, ինչպե՞ս կարելի է ծեծել այն մարդուն, որը պաշտպանել է Հայրենիքը: Ինձ համար անընդունելի է»:
-
14.07.2017|
09:32
Կարդացի «Իրատեսի» 2017 թ. հունիսի 30-ի համարում զետեղված «Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը» հարցազրույցը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ և ցանկանում եմ իմ` հայ կոմունիստիս մտահոգությունները կիսել պետության գլխավոր արդարադատի հետ:
-
11.07.2017|
09:37
Ի միջի այլոց, իմ քննադատներին ասեմ, որ խորհրդային տարիներին Արա Աբրահամյանը եղել է իմ կոլեգան՝ որպես էլեկտրոնային արդյունաբերության համակարգի նշանավոր դեմք, միշտ հանդես է եկել որպես ճիշտ մտածող հայ, բայց հիմա նա արդեն Արա Աբրահամյան չէ՝ բառի փոխաբերական իմաստով՝ որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ:
-
11.07.2017|
09:28
Ընթերցողները գուցե և մտածեն, թե ես միշտ նույն հարցերի շուրջ եմ գրում` չհեռանալ Հայաստան հայրենիքից, կազմակերպել հայրենադարձություն… Թերևս։ Ցավոտ և բաց վերքն անվերջ նվվում է, և ձեռքդ միշտ վերքիդ վրա ես ուզում պահել` հուսալով, թե կթեթևացնես ցավը: